Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 16:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում կմեկնարկի Ախալքալաքի «Աբուլ» և Ախալցիխեի «Սամցխե» թիմերի միջև հանդիպումը։ «Աբուլ»-ը սեփական հարկի տակ ոչ մի պարտություն չի ունեցել:

Այսօրվա խաղը կարևոր է, քանի որ որ թիմը հաղթելու դեպքում մարզային լիգայի վարկանիշային աղյուսակում կարող է բարձրանալ 2 հորիզոնականով:

Մարզային լիգայի խաղերի շրջանակներում շարունակվում են ֆուտբոլային հանդիպումները։ «Աբուլ»-ը իր դիրքերը պահպանում է լավագույն տասնյակում։Այսօր կկայանա թիմի հերթական հանդիպումը սեփական դաշտում:

Երկրպագուների աջակցությունը օգնում է ֆուտբոլիստներին, նրանք Ախալքալաքում ոչ մի խաղ չեն պարտվել: