Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի երիտասարդները ցանկանում են սպորտով զբաղվել, բայց դրա հնարավորությունը չունեն: Ըստ գյուղացիների՝ թեև մարզադահլիճ ունեն, բայց մարզիչ չունեն:

Գյուղում խնդիրները շատ են՝ նորմալ ճանապարհներ չկան, խմելու ջուր չկա, և որ ամենակարևորն է՝ երիտասարդները ցանկանում են սպորտով զբաղվել, բայց գյուղում մարզիչ չունեն: Բուռնաշեթում մարզադահլիճ ունեն, բայց շատերն իրենց երեխաներին ամեն օր մարզվելու համար քաղաք են տանում:
2
13-ամյա Նարեկ Աղաբաբյանն իր ազատ ժամանակն անցկացնում է մեծահասակների հետ: «Եթե մարզվելու հնարավորություն լիներ, ես հիմա մեծերի հետ այստեղ նստած չէի լինի: Գյուղում մարզիչ չկա, քաղաք գնալու հնարավորություն էլ չունեմ», – ասում է նա:

«Շատերն են ցանկանում զբաղվել սպորտով՝ բռնցքամարտ, կարատե և այլն: Անձամբ ես սիրում եմ ֆուտբոլ և բռնցքամարտ», – ասում է 8-րդ դասարանի աշակերտ Արման Հարությունյանը:

Գյուղի բնակիչները պատրաստ են վճարել, միայն թե իշխանությունները երեխաներին տեղափոխելու համար միկրոավտոբուս տրամադրեն:
6
Բուռնաշեթցի Մխիթար Մուրադյանը պարզաբանում է՝ եթե անհնար է ապահովել տրանսպորտով, ապա մարզադահլիճ ունենք, կարելի է մարզիչ նշանակել, որպեսզի նա մարզի երեխաներին:

Հենց, որ երկրում COVID-19-ի հետ կապված իրավիճակը կարգավորվի, գյուղացիներն պատրաստվում են դիմել պատկան մարմիններին, որպեսզի նրանք կատարեն իրենց խնդրանքը:
5
Բուռնաշեթ գյուղում ապրում է շուրջ 130 ընտանիք: