Նինոծմինդայի շրջանի հողագործները, որոնց կարտոֆիլի բերքը 2016 թ.-ին փչացել էր սերմերի մշակման դեղամիջոցի պատճառով, որպես փոխհատուցում ստացան այնքան կարտոֆիլ, որքան ցանել էին, գոհ են արդյոք հողագործները փոխհատուցումից, ինչ են նրանք կորցրել և ինչու ոմանք դեռ չեն վերցրել փոխհատուցումը:
Սերմերի մշակման «Սելեստ Թոփ» դեղամիջոցից անցյալ տարի Նինոծմինդայի շրջանում տուժել էր 42 հողագործ: Նրանք ոչ մի բերք չստացան: Փոխհատուցում ստանալու երկար պայքարից հետո, հողագործներին խոստացել էին վճարել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին, սակայն ՍՊԸ «Մակրիոլի» ընկերությունը, որը Նինոծմինդային մատակարարել էր այս դեղամիջոցը, կատարեց իր պարտավորությունները միայն 2017 թվականի հունվարի կեսերին:
42 հողագործներ` Փոքր Խանչալի, Մեծ Խանչալի, Գանձա, Արագյալ, Սաթխա գյուղերից և Նինոծմինդայից, տուժել են սերմերի մշակման կեղծ դեղամիջոցից, բոլորը, բացի հինգ հոգուց, փոխհատուցումը ստացել են: Հողագործներին փոխհատուցել են միայն փչացած սերմերի համար: 1 կգ սերմը հաշվել են 75 թեթրի:
Անատոլի Ղազարյանը Փոքր Խանչալի գյուղից է, նրա մոտ փչացել է կարտոֆիլի ամբողջ բերքը 2 հա 45 հար հողատարածք: Նա կորցրել է 8 տոննա կարտոֆիլ, որից 1700 կգ-ը գնել էր 1 լարիով:
«Նրանք բերեցին կարտոֆիլը միայն հունվարի կեսերին, «Ջելի» տեսակից, նրանք Ախալքալաքից էին գնել: Ես պայմանագրի համաձայն ստացել եմ 12 տոննա: Սերմացու կարտոֆիլ է, երրորդ վերարտադրության: Նրանք բերեցին Մեծ Խանչալի,այնտեղից մենք վճարեցինք վարորդին 50 լարի, որ նա բերի մեր գյուղ: Նրանք խոստացել էին դեկտեմբերին: Մենք արդեն ուզում էինք դատի տալ, հավանաբար, իմացան դրա մասին և բերեցին: Ես երկու պարկերը նայեցի, կածես թե լավ սերմ էին », – ասում է Անատոլի Ղազարյանը:
Ըստ Սարո Մայթեսյանի, հողագործները չէին հավատում, որ ի վերջո կստանան փոխհատուցում, այդ իսկ պատճառով, առանձնապես չէին պնդում իրենց պայմանները պայմանագրում:
«Ինչ որ պայմանավորվել ենք, դա էլ ստացել ենք, եթե սխալ ենք պայմանավորվել, ապա դա մեր մեղքն է: Ես դժգոհ եմ նրանից, որ 1 կգ-ը հաշվեցին 75 թեթրի, դա բավականին թանկ է: Այս սերմերը արժեն 30 թեթրի: Ես այդ սերմերը չեմ ցանի, վախենում եմ կրկին սխալվել: Դրանք կվաճառեմ, կգնեմ ուրիշը: Բերեցին «Ջելի» սորտի սերմեր, բայց մեջները նաև այլ սորտեր կան: Ես որպես մասնագետ կասկածում եմ, որ այդ սերմերը երրորդ վերարտադրության են », – ասում է Սարո Մայթեսյանը:
Սարո Մայթեսյանը ասում է, որ եթե նրանք սերմերը տանեին փորցաքննության, այդ գործընթացը կձգձգվեր հայտնի չէ, թե որքան: Սարո Մայթեսյանը որպես փոխհատուցում ստացել է 9 տոննա կարտոֆիլ, սակայն, եթե «Սելեստ Թոփ» դեղամիջոցը չփչացներ իր բերքը, իր գնահատմամբ կարող էր ստանալ 50 տոննա կարտոֆիլ:
Համլետ Մայթեսյանը նույնպես դժգոհ է փոխհատուցումից:
«Ես ծախսել եմ 7000 լարի, որպես փոխհատուցում ստացել 10 տոննա կարտոֆիլ: Ինչպիսին կլինի բերքը այդ սերմերից, դեռ ոչ ոք չգիտի: Մենք չկարողացանք պայմանագրում մտցնել առաջին վերարտադրության սերմերի պահանջ: Ես, հավանաբար, միայն կեսը ցանեմ », – ասում է Համլետ Մայթեսյանը:
Համլետ Մայթեսյանը ասում է, որ շատերն են դժգոհ կարտոֆիլ սերմերի որակից, փտած և սառած կարտոֆիլը շատ է:
Տուժած 42 հողագործներից հինգը հրաժարվեցին ընդունել ՍՊԸ «Մակրիոլի» ընկերության կարտոֆիլի սերմերը: Նրանցից չորսը ցանկացան փոխհատուցման գումարի դիմաց ստանալ պարարտանյութ, իսկ նրանցից մեկը՝ Մեծ Խանչալի գյուղից Ժորա Կաջոյանը, ցանկացավ այդ գումարի դիմաց ստանալ առաջին կարգի սերմեր:
«Ես հրաժարվել եմ ստանալ իմ կարտոֆիլը հիմա, քանի որ ես տեղ չունեմ հիմա պահելու: Ես ասացի, որ բերեն մեկ ամսից, պահեստի բացակայության պատճառով: Եթե վատ սերմեր լինեն, ես չեմ վերցնի: Ես ուզում եմ գումարի չափով ստանալ առաջին կարգի սերմեր, թող թանկ հաշվեն », – ասում է Ժորա Կաջոյանը:
Տուժած հողագործները ինչ-որ չափով գոհ են փոխհատուցումից, քանի որ նրանք չէին հավատում, որ նրանց ընդհանրապես կփոխհատուցեն կրած վնասների համար: Եթե նույնիսկ հաշվի չառնենք այն փաստը, որ հողագործները վճարել էին ոչ միայն սերմերի համար, այլ վառելիքի, սարքավորումների, մարդկային աշխատանքի նրանք անցած բերքատու տարում կարող էին լավ բերք ստանալ: Այսօր պարզ չէ դեռ կեղծ «Սելեստ Թոփ» դեղամիջոցը հետևանքները կթողնի հողագործների հետագա բերքի վրա,թե ոչ:
Շուշան Շիրինյան