Երեկ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահացել էր ևս մեկ պացիենտ:

Նա ապրում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Ըստ Սամցխե-Ջավախքում պետական ​​ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Գիորգի Միքելաձեի, մահացածը 78-ամյա տղամարդ է, Նինոծմինդայի մունիցիպալիտետից:

«Նա մահացել է Թբիլիսիի կլինիկաներից մեկում: Հավանաբար, զուգընթաց հիվանդություններ է ունեցել», – պարզաբանեց Միքելաձեն:

Մինչ օրս սա տարածաշրջանում վեցերորդ կորոնավիրուսից գրանցված մահն է:

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի եւս 39 նոր դեպք: Նրանց մեծ մասը գտնվում են Ախալցիխեում և Ախալքալաքում:

http://sknews.ge/