Վրաստանից գյուղմթերքն արտահանելիս ֆերմերները պետք է ունենան բուսասանիտարական հավաստագիր, որը հաստատում է արտադրանքի որակը: Առանց որակի սերտիֆիկատի հնարավոր չէ մթերքը ներմուծել կամ արտահանել: Jnews- ը պարզել է, թե ինչպես կարող են Ջավախքի ֆերմերները ստանալ այդ հավաստագիրը:
Վրաստանում 2011 թվականի հունվարից ուժի մեջ է մտել «Պետական սահմանի կարանտինի և անասնաբուժական հսկողության բուսասանիտարական» օրենքը: Համաձայն այս օրենքի, բոլոր ապրանքները պետք է ունենան որակի սերտիֆիկատ, ինչպես Վրաստան ներմուծման, այնպես էլ Վրաստանից արտահանման ժամանակ: Բուսասանիտարական կարգը տարածվում է ապրանքների ներմուծման, վերաարտահանման, արտահանման և տարանցման վրա: Այս փաստաթուղթը հաստատում է, որ ապրանքն որակյալ է և վարակված չէ հիվանդություններով:
Ախալքալաքի ֆերմերները, մթերքի (կարտոֆիլի) արտահանման համար, բուսասանիտարական հավաստագիրը կարող ենստանալ Ախալցիխեից:
Ինչ է հարկավոր բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար.
Արտահանողը պետք է անցնի հետևյալ ընթացակարգերը.
1. Ֆերմերը պետք է գրանցված լինի որպես բիզնես օպերատոր, իսկ տնտեսական գործունեության սանդղակում պետք է նշված լինի «մրգերի և բանջարեղենի առևտուր»: Այն ամպայման պետք է լինի իրավաբանական անձ, ֆիզիկական անձը չի կարող ստանալ որակի սերտիֆիկատ:
2. Արտահանողը պետք է դիմումով դիմի Սննդի շրջանային գործակալությանը, որ ցանկանում է Վրաստանից կարտոֆիլ արտահանել: Դիմումի հետ միասին նա պետք է ներկայացնի անդորրագիր, որ ինքը վճարել է բեռի ստուգման ծառայության համար, քանի որ այդ ծառայությունը Վրաստանում վճարովի է:
3. Պետք է տրամադրի կարտոֆիլի գնման ակտը, առուվաճառքի ապրանքագիրը, որտեղ նշված է, թե ով է ապրանքն ուղարկում, որ երկիր է այն ուղարկվում, և ով է ապրանքն ընդունում տվյալ երկրում:
4. Բացի այդ, յուրաքանչյուր երկիր ունի կարանտինային հիվանդություններ կարտոֆիլի համար, յուրաքանչյուր երկրի համար կա այդ հիվանդությունների ցանկ, և այդ երկրները թույլ չեն տալիս նման հիվանդություններով կարտոֆիլ ներկրել: Սա նույնպես պետք է ստուգվի և նշվի:
Դրանից հետո Սննդի շրջանային գործակալության աշխատակիցները կստուգեն ապրանքի որակը:
«Բեռը ստուգելիս, երբ արտաքնապես զննում ենք այն, մենք ուշադրություն ենք դարձնում, որպեսզի կարտոֆիլը վարակված չլինի կարանտինային այդ հիվանդություններով: Այս բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո մենք տեսուչներին ուղարկում ենք ապրանքը ստուգելու: Նրանք ներկա են գնտնվում մեքենայի բեռնավորմանը, և դրանից հետո անձը ստանում է սերտիֆիկատը», – ասում է Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային վարչության պետ Լիա Բեքաուրին:
Կարտոֆիլի որակը ստուգվում է արտաքնապես։ Կասկածի դեպքում նմուշներ են վերցվում լաբորատոր հետազոտությունների համար:
Տեսչությունը, այսինքն՝ ստուգումը Վրաստանում վճարովի է, և եթե ֆերմերը ցանկանում է որակի սերտիֆիկատ ստանալ, ապա հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է վճարի 85 լարի, շաբաթ-կիրակի (ոչ աշխատանքային օրերին) ծառայության արժեքը 200 լարի է: