2017թ.-ից Վրաստանում չի լինի պարտադիր զինակոչ, սակայն այս տարվա աշնանային զորակոչն արդեն սկսվել է:

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին ստորագրել է կարգադրություն, համաձայն որի` հաջորդ տարվանից Վրաստանի Պաշտպանության նախարարությունը կանցնի երկրի զինված ուժերի կամավոր հավաքագրման համակարգին: Նախարարի այս հայտարարությունը Ախալքալաքում ընդունել էին որպես զինծառայությունից ընդհանրապես ազատում, բայց դա այդպես չէր:

Քաղաքում տեղեկություն է տարածվել, որ զինվորական ծառայություն չկա, կարիք չկա նաև «Զինկոմիսարիատ» ներկայանալու (Ախալքալաքի Շրջանային վարչության զինվորական ծառայություն): Սակայն, ինչպես բացատրեց Ախալքալաքի զինվորական ծառայության ղեկավար Ռուբեն Աբաջյանը, աշնանային զորակոչը սկսվել է այս տարվա հուլիսի 1-ից, և որ նրանց ծառայությունը միշտ էլ շատ աշխատանք ունի:

«Հենց նախնական փուլում սկսում են տարածել նման լուրեր, որ Զինկոմիսարիատները փակվել է և զինակոչ չկա: Ոչ, պարտադիր ծառայություն կա մինչ այս տարվա ավարտը: Հետո ինչ կլինի ես չեմ կարող ասել, թող մարդիկ այդ փողոցային խոսակցություններին չհավատան, – ասում է Ռուբեն Աբաջյանը, ավելացնելով, – նույնիսկ եթե 2017 թ.-ին պարտադիր զինակոչ չլինի, մենք ոչ միայն աշխատում ենք Պաշտպանության նախարարության համար, մենք զինակոչ ենք անում Արդարադատության նախարարության համար, ինչպես նաև Ներքին Գործերի նախարարության համար», – ասաց Ռուբեն Աբաջյանը:

Ըստ նրա, №389 հրամանի համաձայն, որը ստորագրել է վարչապետը 2016 թ.-ի հուլիսի 28-ին, Ախալքալաքի շրջանը աշնանային զորակոչին ՆԳՆ-ի համար պետք է զինակոչի` 1250 մարդ, Արդարադատության նախարարության համար` 1103, որը 100 մարդով ավելի է քան նախորդ տարվա աշնանային զինակոչը: Ինչպես նաև ըստ նրա կլինի լրացուցիչ առանձին քանակության նորակոչիկներ Պաշտպանության նախարարության համար, քանի որ պարտադիր զինծառայությունը նախարարությունը չեղյալ է համարում հաջորդ տարվանից:

Ըստ Ռուբեն Աբաջյանի Շրջանային Վարչության զինվորական ծառայությունը չի զբաղվում միայն զինակոչով:

«Մենք կատարում ենք մինչ 17 տարեկան տղաների գրանցումները: Գալիս են և մեր մոտից վերցնում են տեղեկանք, բացի այդ տարվա մեջ մենք 1600-1800 մարդկանց տալիս ենք զինգրքույք: Մենք ունենք այն անձանց անձնական գործերը, ովքեր կռվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նրանք, ովքեր թոշակի են անցնում գալիս են խնդրում տեղեկանք, որ ծառայել են երկու տարի, ինչն ավելանում է նրանց աշխատանքային տարիներին: Մեզ մոտ տեղեկանքի համար գալիս, Մեծ Հայրենական պատերազմում հաշմանդամների երեխաները, անհայտ կորածների, ռազմագերիների երեխաները: Մենք նաև դուրս ենք գրում տեղեկանք (ժամկետային զինծառայողի քարտ), առանց որի ԲՈւՀ-եր չեն ընդունում: Զինվորական ծառայությունը եղել է և համարվում է Շրջանային Վարչության (Գամգեոբա) առաջատար ծառայություններից մեկը», – ասաց Ռուբեն Աբաջյանը:

Քրիստինե Մարաբյան