Ախալքալաքում կա յոթ ընտրատարածք: Jnews.ge-ն որոշեց այցելել քաղաքի բոլոր ընտրատարածքները և ծանոթանալ դրանց աշխատանքին:
Հոկտեմբերի 16-ին առավոտից մենք սկսեցինք այցելել Ախալքալաքի ընտրատարածքներ:
№4 ընտրատարածքը տեղակայված է №5 դպրոցի շենքի մարզադահլիճում: Ժամը 11:45-ին այն փակ էր: Միջանցքի պատերին կախված էին ընտրացուցակները և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների հերթապահության գրաֆիկը: Այս ընտրատարածքում գրանցված է 801 ընտրող, որոնցից 124-ն՝ արտերկրում են կամ հյուպատոսությունում չեն գրանցված:
Ժամը 12:10-ին մենք այցելեցինք №3 ընտրատարածք, №4 հանրակրթական դպրոցում: Իմանալով, որ մենք ստուգում ենք, կանչեցին հանձնաժողովի անդամներից մեկին, այդ դպրոցի ուսուցչուհուն, ով ասաց, որ ինքն է հերթապահը և դասի էր: Ընտրացուցակների համաձայն այդ տեղամասում գրանցված է 1276 ընտրող, որոնցից 196-ն՝ արտերկրում են, կամ հյուպատոսարանում չեն գրանցված: Ըստ հերթապահի, ընտրողները չեն գալիս տեսնելու, թե արդյոք նրանք ցուցակներում կան, թե ոչ:
Ժամը 12:25-ին այցելեցինք № 67 ընտրատարածք, որը գտնվում է №1 դպրոցում: Այդ ժամանակահատվածում այս ընտրատարածքում նույնպես չկար հանձնաժողովի անդամը: Պատի վրա կային ընտրացուցակները, բայց հերթապահների գրաֆիկները չկար: Այս ընտրատեղամասում գրանցված է 1009 ընտրող, որոնցից 173-ն՝ արտերկրում են կամ հյուպատոսությունում գրանցված չեն:
Ժամը 12:45-ին այցելեցինք թիվ 70 ընտրատարածք, որը գտնվում է №2 մանկապարտեզի շենքում: Ընտրողների ցուցակները կախված են մանկապարտեզի հանդերձարանի սենյակում, իսկ այնտեղ որտեղ տեղի է ունենալու քվեարկության գործընթացը, մանկապարտեզի խումբն էր: Սենյակից դուրս եկավ դաստիարակ Նաթիա Խուցիշվիլին, ով ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ էր: Նրա խոսքերով, 2-3 անձ եկել են ընտրացուցակներում իրենց անունների առկայությունը ստուգելու համար: Այս ընտրատարածքում գրանցված է 866 ընտրող, որոնցից 114-ն՝ արտերկրում են կամ հյուպատոսարանում գրանցված չեն:
Ժամը 13:30-ին այցելեցինք №2 ընտրատարածք, որը գտնվում է Նկարչական դպրոցի շենքում: Այս ընտրատարածքում հերթապահ կար: Ընտրատարածքում գրանցված է 1445 ընտրող, որոնցից 179-ն՝ արտերկրում են կամ հյուպատոսությունում չեն գրանցված: Այս ընտրատարածքում, ըստ հերթապահի, ոչ ոք իր հերթապահության ընթացքում չի եկել ստուգելու, թե իր անունը ընտրացուցակներում կա, թե՝ ոչ:
Ժամը 13:41-ին այցելեցինք №1 ընտրատարածք, որը գտնվում է №3 դպրոցում: Այնտեղ դռները բաց էին, բայց ընտրատարածքում ոչ ոք չկար: Գրանցված են 1479 ընտրող, որոնցից 214-ն՝ արտերկրում են կամ հյուպատոսությունում գրանցված չեն: Ընտրատարածք կատարած երկրորդ այցի ժամանակ՝ ժամը 14:45-ին, հերթապահն արդեն այնտեղ էր: Նրա հետ զրուցելիս մենք տեղեկացանք, որ ժամը 14:00-ից նա է հերթապահում: Իմանալով, որ մենք եղել ենք այստեղ, բացակա հերթապահը զանգահարեց ու ասաց, որ մեր այցելության ժամանակ նա պարզապես մի քանի րոպեով գործով դուրս էր եկել:
Ժամը 13:50-ին այցելեցինք №66 ընտրատարածք, որը գտնվում է №2 դպրոցի շենքում: Այս ընտրատարածք, մենք կրկին գնացինք ժամը 14:50-ին, բայց երկու անգամն էլ այն փակ էր:
Ախալքալաքի №40 Շրջանային ընտրական հանձնաժողովի տվյալներով, Կոթելիա գյուղից երեք մարդ՝ 2 կին և մեկ տղամարդ, դիմել է որպեսզի նրանց ներառեն ցուցակներում: Ցուցակներից անունները հեռացնելու համար ներկայացվել է երկու դիմում՝ մեկը Արագվա գյուղից, մյուսը՝ Պտենա: Կա նաև 10 անձանց ցանկ, որոնք, ըստ հարազատների դիմումների մահացել են, բայց Ռեեստրում նրանց մահը չի արձանագրված: Հոկամ գյուղից մեկ բնակիչ գրել է, որ արտասահմանում է: Այս ցուցակները ՇԸՀ-ն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Շուշան Շիրինյան