Այսօր Ախալքալքի Մշակույթի տանը տեղի ունեցավ Գուրի Եթերի պոեզիային նվիրված միջոցառում։

ansambl aparan

Միջոցառմանը ներկայացվեց բանաստեղծի ստեղծագործությունները, ինչպես նաև համերգային ծրագրով ելույթ ունեցան պարի խմբեր Երևանից և Գյումրիից և «Ջավախք» ժողովրդական երգի և պարի համույթն ու մենակատարները։
asmunqogh

eeg

“Այսօր նշում ենք, իմ կարծիքով, հանճարեղ բանաստեղծ Գուրի Եթերի չորրորդ տարեդարձը, պոեզիայի երեկոն։ Այստեղ այսօր հավաքվել են պոեզիայի սիրահարները, ովքեր հասկանում և գնահատում են նրան։ Մենք ամեն ինչով օժանդակել ենք, որպեսզի միջոցառումը լավ անցնի։ Մի քանի համարներով ելութ կունենա նաև մեր “Ջավախք” անսամբլը։ Հուսով եմ, որ լավ կանցնի”, – ասաց «Ջավախք» ժողովրդական երգի և պարի համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանը։

Չնայած այն հանգամանքին, որ օրը աշխատանքային չէր, դահլիճը այդքան էլ մարդաշատ չէր։

dahlich

“Հանդիսատեսը մի քիչ քիչ է, բայց ինչ արած, օրը կիրակի է, շատերը երևի հանգստանում են, սակայն մտածում եմ, որ այստեղ նույնպես կկարողանային շատ լավ հանգստանալ”, – հավելեց Ալիկ Քսպոյանը։

Գայանե Ակոջյան