Հուլիսի 6-ի գիշերը ժամը 1:30-ի սահմաններում Նինոծմինդա-Սաթխա ճանապարհահատվածին սպանվել է Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի բնակիչը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Դանակահարվել է 1994 թ.-ին ծնված Ա.Ս.-ն: Երիտասարդն ապրում և աշխատում էր Ռուսաստանում, ամեն տարի, ամռանը այցելում էր հայրենի գյուղ: Սպանության պաշտոնական վարկածը դեռ չի հրապարակվում:

Նինոծմինդայի բնակիչների խոսքերով սպանության պատճառը ծեծկռտուքն էր, որին մասնակցել էր սպանվածը նախօրեին:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, այս փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն: