Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում այսօր տոնեցին պետական լեզվի օրը, միջոցառումը կազմակերպել էր Զուրաբ Ժվանիայի անվան կառավարման պետական դպրոցը:
Միջոցառմանը տարբեր մշակութային համարներներով ելույթ ունեցան դպրոցի աշակերտները, ինչպես նաև երաժշտական դպրոցի աշակերտներ և մշակութային կենտրոնի համույթը:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցի տնօրինությունը, շրջանի ղեկավարությունը, Նինոծմինդայի շրջանի ուսուցիչները և հանրությունը:
Վրաց լեզվի օրը 1990 թ.-ից նշվում է ապրիլի 14-ին: