Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղական բյուջեից հատկացված միջոցներով լուսավորվելու են Նինոծմինդայի և 15 գյուղերի փողոցներ, իսկ «Օգնություն գյուղին» ծրագրով՝ երկու գյուղ:

Նինոծմինդայի մունիցիպալիտետը տեղական բյուջեից արտաքին լուսավորություն է անցկացնում Նինոծմինդա քաղաքում և մունիցիպալիտետի 15 գյուղերում:

Այս աշխատանքների տենդերը շահել է ՍՊԸ «Մշենեբելի 5»- ը: Մունիցիպալիտետի կողմից հատկացված նախնական գումարը եղել է 195 000 լարի: Ընկերությունը տենդերը շահել է 154 555 լարիով:

Այս պահին պատրաստվում և գնահատվում են փաստաթղթերը:

«Մշենեբելի 5» ընկերությունը, տենդերի համաձայն, լուսավորություն է անցկացնելու հետևյալ գյուղերում՝ Հեշտիա, Մեծ Գոնդուրա, Տամբովկա, Սաթխա, Գորելովկա, Ղաուրմա, Նամցրվալա (Նամզարա), Փոքր Խանչալի, Օրոջալար, Կաթնատու, Մեծ Խանչալի, Դիլիֆ, Ղուլալիս, Ռադիոնովկա, ինչպես նաև Նինոծմինդա քաղաքում:

«Մենք դեռ չենք ստորագրել պայմանագիրը, բայց հենց ստորագրենք այն, անմիջապես կսկսենք աշխատանքները», – ասացին ՍՊԸ «Մշենեբելի 5» -ից:

Ըստ տենդերային փաստաթղթերի, ընկերությունը տեղադրելու և բետոնապատելու է 147 պողպատե հենակ և 287 արտաքին լուսավորման բարձակ:

Աշխատանքները պետք է ավարտվեն երեք ամսվա ընթացքում:

ՕԳԾ-ի ծրագրով այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում լուսավորելու է միայն երկու գյուղ` Փոկան և Գանձան:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով, այս երկու գյուղերում լուսավորության աշխատանքներն արդեն ավարտվել են, ավելին, ըստ քաղաքապետի, մունիցիպալիտետում բոլոր ՕԳԾ-ի աշխատանքներն ավարտվել են: