Ըստ Հանրային ռեեստրի տնտեսվարող սուբյեկտների վիճակագրության գրանցման 2016 թվականի հունվարին գրանցվել է ընդհամենը 2812 նոր տնտեսվարող սուբյեկտ: Սա համարվում է մեկ ամսվա ընթացքում նոր ձեռնարկությունների գրանցման ամենացածր ցուցանիշը 2010 թվականից հետո:

2010-ից 2015 թվականը ամեն ամիս միջինը գրանցվում էին 3 700 նոր բիզնեսներ, իսկ նրանց քանակի նվազումը, ենթադրաբար, պայմանավորված է լարիի արժեզրկման հետ:

2015 թվականին գրանցվել է 45 000 նոր տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 2013 թվականին`47 000 նոր տնտեսվարող սուբյեկտներ, 2012 թվականին`44 000, 2011 թվականին` 54 000, իսկ 2010 թվականին գրանցվել է 47 000 նոր տնտեսվարող սուբյեկտներ:

Նշենք, որ նոր ձեռնարկությունների գրանցման պարզությամբ Վրաստանը գտնվում է աշխարհում լավագույն տասնյակում: Վրաստանում տիպիկ բիզնեսի գրանցումը կարող է կատարվել երկու օրվա ընթացքում, ընդհամենը երկու ընթացակարգեր անցնելուց հետո:

Էդիտա Բադասյան