Վրաստանի կառավարությունը շարունակում է արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների փուլային վերադարձը հայրենիք:
Էկոնոմիկայի նախարարի լրատվությամբ, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կայացել է Բեռլին-Թբիլիսի չվերթը, որով հայրենիք է վերադարձել 183 քաղաքացի:
Նրանք օդանավակայանում բժշկական հետազոտություն են անցել, որից հետո հատուկ ավտոբուսներով տեղափոխվել են կարանտինային գոտիներ, որոնք տեղակայված են տարբեր հյուրանոցներում:
«14-օրյա կարանտինի ընթացքում արտասահմանից վերադարձած քաղաքացիները շուրջօրյա բժշկական հսկողության տակ կլինեն:
Վրաստանի կառավարության և համակարգող խորհրդի որոշմամբ՝ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի ազգային վարչությունը երկրի 84 հյուրանոցներ կարանտինային գոտիներ է հայտարարել:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտիներում է գտնվում 4909 մարդ»,- ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվության մեջ: