Մարտի 16-ից ժամանակավորապես կփակվի Վրաստան-Ռուսաստան ճանապարհը։
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով, վարչապետի հատուկ ներկայացուցիչը՝ Ռուսատանի դաշնության հետ հարաբերությունների հարցերով զբաղվող Զուրաբ Աբաշիձեն, այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող երկկողմանի երկխոսության (այսպես կոչված՝ Պրահայի ձևաչափը) սահմաններում, Ռուսաստանի դաշնության պատվիրակության ղեկավար, Ֆեդերացիայի խորհրդի անդամ՝ Գիորգի Կարասինի հետ:
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը, զրույցի ժամանակ քննարկվել է, ընթացիկ տարվա մարտի 16-ից Վրաստանի և Ռուսաստանի դաշնության միջև քաղաքացիների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցնելու հարցը: Նշվել է նաև, որ այս որոշումը չի վերաբերվում Վրաստանի և Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն կհայտնեն վերադառնալ իրենց երկիր:
Սահմանափակումները չեն վերաբերվում բեռնափոխադրումներին: