Ամեն օր նախկին զինվորական ավանը դառնում է ավելի կեղտոտ և անտեսված, ավելանում են քանդված շենքերը և չեն հայտնվում նորակառույցները, մարդիկ ժամանակավոր վաստակի որոնման մեջ են:

gorodokmost

jnews.ge-ն սկսում է «Ախալքալաք, ով ես դու» նյութերի շարքը: Այս անգամ ուղևորվում ենք դեպի քաղաքի հյուսիս-արևմտյան մաս: Անցնում ենք 180 մետր երկարությամբ փայտե կամրջով, որպեսզի ավելի կարճ, հետիոտնային ճանապարհով հասնենք նախկին №1 զինվորական քաղաք: Ի դեպ, այս կամուրջը կառուցվել է պատերազմից հետո, և ինչպես ասում են տարեցները, այն կառուցել են գերմանացի գերիները, մինչ այդ բնակիչները, հասնելու համար քաղաքի մյուս մասը, ոտքով անցնում էին խոր կիրճով:
25243375526_d2be4e4d75_z
Կամուրջից հետո անցնում ենք Կարծախի մայրուղով, նախկին հսկիչ անցակետով և արդեն հայտնվում ենք նախկին զինվորական քաղաքի տարածքում:

Վերջին ռուս զինվորականը թողել է բազան 2007 թվականի հունիսի 29-ին:
zabrosheni gorodok
Մի ժամանակ գեղեցիկ, հավաքված, մաքուր զինվորական ավանը, հիմա կեղտի ու աղբի մեջ է, ամենուր տիրում է գորշությունը և տխրությունը բնակիչների հայացքում:
1
Գրիգորը ապրում է զինվորական ավանում 1987 թվականից:

«Առաջ ամեն ինչը մաքուր էր, իսկ այժմ ամենուր կեղտ է և ավերածություն: Առաջ զինվորականները բոլոր փողոցները, ջրանցքները պահում էին մաքուր, ամեն ինչը գեղեցիկ ու կոկիկ էր, իսկ հիմա բոլորը միայն իրենց մասին են մտածում: Տարբերությունը առաջ և հիմա հսկայական է», – ասում է Գրիգորը:
Butka remont
Զինվորական ավանի բնակիչները կրճատելու համար ճանապարհը, չեն անցնում անցակետով, և բարձրանում են կեղտի և աղբի միջով ուղիղ դեպի ավանի բնակելի մաս:

Արդեն մի քանի անգամ այս վայրը մաքրել են, բայց բնակիչները նորից են շպրտում աղբը և անցնում այդ աղբի միջով:

Նույնիսկ անցակետի շուրջ , տարբեր վայրերում ամենուր աղբի կուտակումներ են:
kran
Մինչ անցյալ տարվա աշուն անցակետում ապրում էին վրացի զինվորականները, ովքեր պահպանում էին զինվորական ավանի ոչ բնակելի մասը: Այնտեղ նույնիսկ չկար հիգիենայի նվազագույն պայմաններ: Ամեն առավոտ, բնակիչները ականատես էին լինում թե ինչպես են զինվորները լվացվում և սափրվում փողոցում, ճամփեզրին` անցակետի դիմաց:
tualet gorodka
Որպես զուգարան նրանց համար ծառայում էր մեծ երկաթե մխոցը, որը ըստ երևույթին, ռազմական սարքավորումների կամ այլ բանի մի մաս է, դժվար է հասկանալ:

stolba
Նախկին ռազմական տանկի պատվանդանը որոշ ժամանակ ծառայում էր որպես դրոշը կանգնեցնելու հիմք:
gorodok zdaniya
Ռազմական բազայի գնալուց հետո շատ բնակարաններ են բաժանվել բնակարանի կարիք ունեցող քաղաքացիներին: Իսկ շատերը ապրում են այնտեղ երկար տարիներ:

Անցյալ տարի Ախալքալաքի իշխանությունները ասֆալտապատեցին զինվորական ավանի փողոցը անցակետից մինչ նախկին հիվանդանոցի շենքը, ընդհանուր առմամբ, 589 մետր: Ասֆալտապատման համար բյուջեից ծախսվեց 344 760 լարի:
gorod
Անցյալ տարվանից, նախկին զինվորական քաղաքում քանդվել է հինգ շենք: Դա հիվանդանոցի շենքն է, մանկապարտեզը, դպրոցը, երաժշտական դպրոցը, շտաբը:
55555555

Հիվանդանոցի շենքը, որը նույնպես կառուցել են գերմանացի գերիները պատերազմից հետո, քանդեցին մեծ դժվարությամբ: Բնակիչները հետևում էին, թե ինչպես 2-ից 5 մետր լայնությամբ պատը հազիվ էին քանդում տրակտորները: Նրանք նայում էին ափսոսանքով ու վրդովմունքով, չիմանալով, թե ինչու քանդել այդ շենքը:
3
Քաղաքի 61-ամյա բնակչուհի, ով առաջ աշխատում էր ռազմական բազայում, այժմ աշխատում է Չամդուրա գյուղի ֆերմերների մոտ ջոկում է կարտոֆիլը ցանքսի համար:

Նրան հարևան, բարձրահարկ շենքում ապրող 30-40 ընտանիքներից ընդամենը 4-5 մարդ ունի աշխատանք, իսկ մնացածը, կամ նստում են տանը, կամ սեզոնային բնույթի զբաղվում են հողագործությամբ, կամ գնում աշխատելու Ռուսաստան:

«Շնորհակալություն չամդուրեցոց այս աշխատանքի համար, շնորհակալություն, որ թեև ժամանակավոր, սակայն կա նման աշխատանք: Աշնանը գնում եմ կարտոֆիլ հավաքելու, իսկ գարնանը ջոկում և տնկում եմ կարտոֆիլը: Մեծամասնությունը գործազուրկ է, ով ինչպես կարողանում է գոյատևում է», – ասում է նա:
most obratno
Եթե առաջ զինվորական քաղաք գալիս էին Ախալքալաքի բնակիչները զբոսնելու և ժամանակ անցկացնելու համար, հիմա գալիս են այստեղ միայն նրանք, ովքեր ստիպված են:

Շուշան Շիրինյան
Քրիստինե Մարաբյան