Այսօր, Ախալքալաքում՝ ժամը 11:00-ից սկսած, տարբեր բնագավառերի ներկայացուցիչներ և պարզապես հասարակ քաղաքացիներ սկսեցին հավաքվել ապրիլի 9-ին զոհվածների հուշարձանի մոտ։ Միջոցառմանը ներկա էին պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարոնը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական այլ կառույցների աշխատակիցներ։
Հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին նաև իրավապահ մարմինների, դատարանի, դատախազության, Ջավախքի ազգային պարկի աշխատակիցները, դպրոցականներ և ուսուցիչներ, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսին օրինակ՝ «SJGC»-ն է:
Միջոցառմանը ներկա էին նաև հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ՀԱԵ Ախալքալաքի թեմի հոգեւորականներ։ Քահանաները՝ Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի միտրոպոլիտ և ՎՈՒԵ Սուրբ Սինոդի անդամ Նիկոլոզ Պաճուաշվիլիի գլխավորությամբ, պատարագ մատուցեցին։
Բավրա գյուղի և Ախալքալաքի թիվ 3 (վրացական) հանրային դպրոցի սաները ընթերցեցին այս օրվան նվիրված բանաստեղծություններ։
1989 թվականի ապրիլի 9-ի լուսադեմին, խորհրդային զինծառայողները Թբիլիսիի կենտրոնում ցրեցին խաղաղ ցույցը, ինչի հետևանքով մահացավ 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին անհայտ գազից։
Վրաստանում Ապրիլի 9-ը նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր։ Միևնույն ժամանակ, սա Վրաստանի անկախության վերականգնման օրն է։ Ապրիլի 9-ը նաև պաշտոնապես հանգստյան օր է։
Քրիստինե Մարաբյան