Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 4 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 647:

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 63 նոր դեպք։ Այս դեպքերից 10-ը գրանցվել է Ասպինձայում, 12-ը՝ Ադիգենում, 13-ը՝ Ախալցիխեում, 22-ը՝ Բորժոմիում, 4-ը՝ Ախալքալաքում և 2-ը Նինոծմինդայի մունիցիպալիտետում:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 733 անձ։ Ախալցիխեում՝ 729, Բորժոմիում՝ 298, Ադիգենում՝ 367, Ասպինձայում՝ 155, Ախալքալաքում՝ 116 և Նինոծմինդայում՝ 68:

Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 279 մարդ, որից 76-ը՝ Ախալցիխեում, 203-ը՝ Բակուրիանում:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 25 մարդ: Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 362, իսկ մահացածներինը՝ 16-ը: