Հոկտեմբերի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 348 մարդ, մահացել է 42 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 675 771, այստեղից ապաքինվել է 619 285 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 588:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 57 301 փորձարկում, այդ թվում 36 635-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 666-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.11% է, վերջին 14 օրվանը՝ 8.79%, վերջին 7 օրվանը՝ 9.02%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 926 893 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 543 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 679 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 003 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: