Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 7 մլն-ի սահմանը։

Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է վարակակիրների 5․75%-ը՝ 402,804 մարդ։ Միայն մայիսին վարակվել է 3․5 մլն մարդ։

Այժմ վարակի հաստատված դեպքերի ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է, երկրում 1․9 մլն վարակակիր կա, նրանց 5․67%-ը՝ 110,200 մարդ, մահացել է։

Երկրորդը Բրազիլիան է, որտեղ, ըստ վեջին տվյալների, 685,427 մարդ է վարակված, իսկ 5․44%-ը (37,312) մահացել է։

Վարակվածների թվով երրորդը ՌԴ-ն է, այնտեղ 467, 000-ից ավելի հաստատված դեպք կա, 1․25%-ը (5859 հոգի) մահացել է։

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,325-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 211 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։ Առողջացածների ընդհանուր թիվը 4099 է։

Վրաստանում հունիսի 8-ի տվյալներով, նոր կորոնավարակի հաստատված դեպքերի քանակը կազմում է 810: Ապաքինվել է 683 պացիենտ, կորոնավիրուսից մահացել է 13 մարդ: