ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ուսումնասիրության համաձայն, հարցման մասնակիցների 20%-ը նշել է, որ պատվաստումները հասանելի դառնալուն պես նրանք անմիջապես կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով:
Եվս 24%-ն ասում է, որ կպատվաստվեն որոշակի ժամանակահատվածից հետո:
Հարցվածների 39%-ը նշել է, որ ընդհանրապես չեն պատրաստվում պատվաստվել:
Հարցվածների 6%-ն ասում է, որ կպատվաստվեն միայն այն դեպքում, եթե դա պահանջի օրենքը կամ գործատուն:
Հարցվածների 12%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Ուսումնասիրությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտական կենտրոնի անունից, որը 2021 թվականի փետրվարի 2-ից 26-ն ընկած ժամանակահատվածում «Gallup» սոցիոլոգիական ընկերության Բալթյան ծառայության ներկայացուցիչն էր: