Այն դեպքում, եթե մինչև մայիսի վերջ Վրաստանում շարունակվի COVID-19-ի նոր դեպքերի աճի ներկայիս տեմպերը, ապա այս փուլում երկիրը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը: Այս մասին այսօր հայտարարել է Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի երեք նոր դեպք: Նախկինում հաստատված COVID-19-ով ապաքինված հիվանդների թիվն ավելացել է 9-ով: Արդեն մի քանի օր է երկրում ապաքինված մարդկանց թիվը գերազանցում է նոր վարակակիրներին:

Էզուգբայան խոսել է ենթադրության մասին, որ Վրաստանում գագաթնակետային դեպքերը կարող էին տեղի ունենալ անցած շաբաթ, բայց այս ժամանակահատվածը կարճ էր և երկար չշարունակվեց:

«Երբ մենք ունենք չափավոր, վերահսկվող լրացում, դինամիկան միշտ պետք է բարելավվի: Դա հաստատվում է վերջին երկու շաբաթվա տվյալներով: Տեսնենք, թե ինչպես կշարունակվի, և մենք մայիսն անցկացնելու ենք միանիշ թվերով, կորոնավիրուսի այս փուլը մենք կհաղթահարենք», – լրագրողներին ասել է Էզուգբայան:

Նա նաև մատնանշել է ևս մի դրական միտում. երկրում արդեն տաս օր է չի գրանցվում դեպքեր, երբ վարակակիր պացիենտի վարակի աղբյուրը հայտնի չէ:

«10 օր է մենք տեսնում ենք, որ բոլոր պացիենտները, այն հիվանդներն են, որոնք շփում են ունեցել վարակի գոյություն ունեցող աղբյուրների կամ ​​կարանտինային տարածքներում գտնվող անձանց հետ: Կարանտինային տարածքներում են գտնվում հիմնականում գոյություն ունեցող աղբյուրների հետ կոնտակտ ունեցած անձիք: Մենք նոր աղբյուրներ չունենք, և հուսով եմ, որ ապագայում ևս դա չի առաջանա», – ասել է Էզուգբայան:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին: Այդ ժամանակվանից ի վեր երկրում COVID-19-ի 626 դեպք է հաստատվել:

Ապաքինվել է 297 հիվանդ, տասը մահացել են: Ներկայումս 4702 մարդ մնում է կարանտինում, իսկ 459-ը՝ հիվանդանոցներում բժիշկների հսկողության ներքո: