Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 347 084-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 273-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 015 դեպք կա, այլ պատճառով՝ 1 515։
Ապաքինվել է ևս 101 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333 412 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 142 է։
Ընդհանուր առմամբ 2 630 763 թեստ է արվել, մեկ օրում` 4 811։