Վրաստանում 6-րդ մահն է գրանցվել կորոնավարակից: Այսօր Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում 83-ամյա տղամարդ է մահացել:

Հիվանդանոցի տնօրեն Լևան Ռատիանիի խոսքերով, պացիենտն ունեցել է խրոնիկ հիվանդություններ՝ սրտի անբավարարություն և շողացող առիթմիա:

Կառավարության կողմից ստեղծված StopCov.ge կայքի տվյալներով, այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 485 հաստատված դեպք կա: Ապաքինվել է 139 մարդ:

Կարանտինում է գտնվում 4928 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 522:

Արտերկրում վարակված ու բուժման նպատակով Վրաստան տեղափոխված քաղաքացիները 3-ն են:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 1 746, որոնցից 28-ը մահացել է, իսկ Ադրբեջանում վարակակիրների հաստատված թիվը 1 617 է, որոնցից մահացել է 21 մարդ: