Այսօրվանից սկսվում է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մայրենի լեզվով՝ մաթեմատիկա, բնագիտություն, կենսաբանություն, ինչպես նաև «Հայոց լեզու» և «Ադրբեջաներեն լեզու» առարկաների հեռուստադասերը: Հեռուստադասերը նախատեսված են բոլոր դասարանների աշակերտների համար: Ներկայացնում ենք հայկական դպրոցների դասացուցակը:

Երկուշաբթի

I-IV դասարան
Մաթեմատիկա՝ 16:00-16:15
Բնություն՝ 16:20-16:35
Մայրենի լեզու՝ 16:40-16:55

Երեքշաբթի

V-VI դասարան
Մաթեմատիկա՝ 16:00-16:15
Բնություն՝ 16:20-16:35
Մայրենի լեզու՝ 16:40-16:55

Չորեքշաբթի

VII-X դասարան
Մաթեմատիկա՝ 16:00-16:15
Մայրենի լեզու՝ 16:20-16:35
Բնություն՝ 16:40-16:55

Հինգշաբթի

XI-XII դասարան
Մաթեմատիկա՝ 16:00-16:15
Մայրենի լեզու՝ 16:20-16:35
Կենսաբանություն՝ 16:40-16:55

Ուրբաթ

Վրազերենը ոչ վրացալեզու դպրոցների համար
Վրաց լեզվի I մակարդակ՝ 14:00-14:15
Վրաց լեզվի II մակարդակ՝ 14:20-14:35
Վրաց լեզվի III մակարդակ՝ 14:40-14:55

Դիմորդների ժամը

Ընդհանուր ունակություններ հայկական դպրոցների համար՝ 16:30-17:00

Հիշեցնենք, որ «Հեռուստադպրոց» նախագիծը հեռարձակվում է Վրաստանի Հանրային հեռարձակողի եթերում:

Հանգստյան օրերին կհեռարձակվի «Կյանքը Քարթլիում Մարիամ Լորդկիպանիձեի հետ» (16 սերիա) դոկումենտալ ֆիլմաշարքը:
Ինչպես նաև ARTES-ի և BBC-ի վավերագրական և կրթական ֆիլմերը, որոնք ուսուցիչները կօգտագործեն որպես ուսումնական ծրագրի մաս: Դասերի միջև կլինեն սպորտային կարճատև դադարներ: