Այսօր՝ հուլիսի 3-ին, Վրաստանում մեկնարկել են 2023 թվականի միասնական ազգային քննությունները:
Հարկ է նշել, որ այս տարի ողջ Վրաստանում գործում է 24 քննական կենտրոն՝ Թբիլիսիում, Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Փոթիում, Ախալցիխեում, Գորիում, Օզուրգեթիում, Ռուսթավիում, Թելավիում և Խուլոյում։ Այս տարի առաջին անգամ քննական կենտրոն է բացվել նաև Ամբրոլաուրիում։
2023 թվականին քննական կենտրոնները կընդունեն, ընդհանուր առմամբ, ավելի քան 75 հազար դիմորդների, ուսանողական դրամաշնորհային մրցույթի մասնակիցների, մագիստրատուրայի թեկնածուների, ուսուցիչների ու մանկավարժների կարգավիճակը բարելավելու ցանկություն ունեցողների: