Վրաստանում կորոնավարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 98-ի: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Կարանտինում է գտնվում 4876 մարդ, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 264 մարդ:

Նշենք, որ 98 վարակակիրներից 18-ն առողջացել է:

Ըստ Հոփկինսի միջազգային հետազոտական ինստիտուտի, որը հաշվարկում է կորոնավիրուսով վարակման դեպքերը, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների քանակը գերազանցել է 700 000-ը։ Մահացել է 34 005 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 151 991 մարդ։