Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով՝ երկիրը կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքի նախաշեմին է:
Գամղրելիձեն Facebook-ում ուղերձ է տարածել, որ ստեղծված իրավիճակը նրան հիշեցնում է 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների իրադրությունը:
«Մենք հենց երրորդ ալիքի նախաշեմին ենք։ Հենց մոտավորապես նույն վիճակն էր, որ մենք ունեցանք սեպտեմբերի վերջ հոկտեմբերի սկզբներին։ Այսօրվա իրավիճակն ինձ շատ է հիշեցնում այն իրավիճակը, որի հետ մենք մտանք ինտենսիվ երկրորդ ալիք: Մենք բավականաչափ փորձ ենք կուտակել առաջին և երկրորդ ալիքների ժամանակ, և մենք չենք ուզում, որ երկրում երրորդ ալիք լինի: Միակ ելքը շատ ուժեղ ինքնատիրապետումն է, բոլոր հանձնարարականների պատշաճ պահպանումը՝ դիմակ, տարածություն, սանիտարական կարգ, մեծ հավաքներից հրաժարվել և ինտենսիվ պատվաստում», – ասել է Գամղրելիձեն: