Պետությունը թույլ չի տա սեփական քաղաքացիների կյանքի անապահովությունը, հանքահորը փակելու որոշում ընդունեցինք, – այս մասին նշված է Վրաստանի վարչապետ՝ Մամուկա Բախտաձեի կողմից տարածած հայտարարությունում։
Բախտաձեն արձագանքել է հանքահորում տեղի ունեցած ողբերգությանը և ցավակցել զոհվածների ընտանիքի անդամներին և մտերիմներին։
Վրաչապետը հայտարարում է, որ հանքահորը փակելու հետ կապված որոշումն արդեն ընդունված է։
Մամուկա Բախտաձեի տեղեկությամբ, հանքահորում աշխատանքները չեն վերականգնի, մինչև հետաքննությունը չավարտվի։
Մինդելի անվան հանքահորում այսօր հերթական ողբերգությունը պատահեց։ Սրտանց ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։
«Տեղի ունեցածի վերաբերյալ ընթանում է հետաքննություն և բոլոր պատասխանատու անձիք կպատժվեն ըստ կանոնի։ Հանքահորը չի վերականգնի աշխատանքները, մինչև չավարտվի ինչպես քրեական հետաքննությունը, այնպես էլ բարձր որակավորման միջազգային ինժիներա-տեխնիկական փորձաքննությունը։ Հանքնահորում աշխատողները ժամանակի այս հատվածում կվարձատրվեն», – նշված է վարչապետի կողմից տարածած հայտարարությունում։