Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով կլինի Վրաստանում:

Այցի շրջանակում Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձր ղեկավարության` նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության օրակարգը:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիում նաև ներկա կգտնվի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման արարողությանը:

Էդիտա Բադասյան