Հունվարի 27-ին `Թբիլիսիում տեղի ունեցավ հանրային քննարկում «Տեղեկատվական իրավիճակը էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում» թեմայով:

«Թիֆլիս Փալաս» հյուրանոցում տեղի ունեցավ հերթական հանրային քննարկումը, որն ամեն ամիս կազմակերպում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Այս անգամ ուշադրության կենտրոնում էր էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների տեղեկատվական իրավիճակը: Քննարկմանը մասնակցում էին կառավարության, հանրային պաշտպանի, ոչ պետական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Քննարկման խոսնակները միաձայն ասացին, որ կարևոր է, որ Վրաստանի ազգային փոքրամասնությունները լինեն Վրաստանի տեղեկատվական դաշտում: Քննարկվեցին դրան խանգարող խնդիրները, ինչպես նաև առաջարկվեցին այդ խնդիրների հնարավոր լուծումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման արդյունքում արտահայտված տեսակետների հիման վրա կմշակի համապատասխան առաջարկություններ և կուղարկի պատասխանատու մարմիններին:

diskussiya