Երևանում կայացավ հայ-վրացական բիզնես ֆորումը, որի կազմակերպիչներն էին Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատները: Բիզնես-ֆորումին մասնակցեցին երկու երկրների տնտեսական գերատեսչությունների ղեկավարները:
Բիզնես-ֆորումը բացեցին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան, Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատների հանդիպման առաջին մասում ձևակերպվեց փոխըմբռնման հուշագիր, որից հետո ներկայացվեցին երկու երկրների ներդրումային միջավայրի մասին:
Ըստ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի, Հայաստանի և Վրաստանի միջև առեւտրա-տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ: Գիորգի Գախարիան նշեց նաև, որ վրացական ընկերությունները հետաքրքրված են հայ գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ:
Հայաստանի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները, մասնավորապես երրորդ երկրներից ներկրվող ապրանքների, սեփական արտադրության ապրանքներով փոխանակման հնարավորությունը մասին:
Հիշեցնենք, որ Վրաստանը և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 1992թ.-ի հուլիսին: Երկրները համագործակցում են առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում:
Լուսինե Աստոյան