Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հատուկ դիպլոմ հանձնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան առևտրի և տնտեսական հարցերով խորհրդական Լյու Բոյին, երկու երկրների միջև տնտեսական կապերի, գյուղատնտեսության ոլորտում զարգացման մեջ ներդրած հատուկ ավանդի համար:
Վարչապետը նշեց, որ Վրաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ տնտեսական հարաբերություններին և ողջունում է այն փաստը, որ Չինաստանը մտնում է Վրաստանի հինգ խոշորագույն առևտրական գործընկերների թվում և միևնույն ժամանակ՝ խոշորագույն ներդրողներից մեկն է:
Հանդիպման ժամանակ նշվեց, որ երկու երկրների հաջող համագործակցությունը հաստատվեց Վրաստանի և Չինաստանի միջև ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների ռեկորդային կարճ ժամկետի ավարտով:
Խոսակցության ընթացքում կարևորվեց նաև այն փաստը, որ Չինաստանում նշանակալիորեն աճել է վրացական գինու արտահանումը: Հանդիպման ընթացքում ուշադրություն դարձվեց ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը և նոր մետաքսի ճանապարհի նախագծի կարևորությանը:
Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց և հաջողություն մաղթեց Չինաստանի դեսպանատան խորհրդականին, կատարած աշխատանքի համար, որի առաքելության ժամկետը լրանում է: