Այսօր, փետրվարի 20-ին Ախալքալաքի շրջանային դատարանում կայացան 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ի զանգվածային ծեծկռտուքի գործով հերթական դատական լսումները: Գործով 5 մեղադրյալ կա: Մեղադրող կողմի տուժողներից մեկը փոխեց նախնական ցուցմունքը: Մկոյանների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 2-ին:

Նիստին ներկա էին բոլոր մեղադրյալները՝ Կարապետ Մկոյանը, Էդուարդ Մկոյանը, Արարատ Համբարյանը, Անդրանիկ Ղարսլյանը և Մարտուն Մկոյանը:

Տուժող կողմը ներկայացնող վկա Աբրահամ Աբրահամյանը դատարանի դահլիճում փոխեց 2018 թվականին տված նախնական ցուցմունքը:

«Ես հաստատում եմ, որ նախնական ցուցմունքս մնում է նույնը, բացառությամբ Անդրանիկ Ղարսլյանին վերաբերող մասին: Ես նախքան այս դեպքն Անդրանիկին չեմ ճանաչել: Ես հիշում եմ, որ ինձ խփողների թվում բարձրահասակ մի մարդ կար, բացատրել էին և ես հասկացել էի, որ դա Անդրանիկն է, սակայն հետո, երբ Անդրանիկին տեսա, այդ ժամանակ հասկացա, որ նա չէ: Այդ բարձրահասակ երիտասարդը, ով ինձ խփում էր Ախալքալաքից չէր, ես չեմ ճանաչում նրան»,- այսպիսի վկայություն տվեց տուժողը:

Նշենք, որ մեղադրյալներից Անդրանիկ Ղարսլյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նրա խոսքերով, ինքը չի մասնակցել զանգվածային ծեծկռտուքին:

Հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքում, միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների, աջակիցների և շտաբի ակտիվիստների միջև: Ինչի հետևանքով 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին:

Դատարանի որոշմամբ Մկոյանների գործով հաջորդ դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 2-ը, ժամը 14:00-ն:

Մկոյանների դատական նիստը նորից հետաձգվեց

Նախընտրական ծեծկռտուքի դատավարությունը Ախալքալաքում

Ախալքալաքի դատարանը կքննի միջադեպի գործը

Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ

Մասսայական ծեծկռտուքի գործով դատավարությունը մեկ ժամով հետաձգվել է

Խափանման միջոց յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ՝ 3000 լարի գրավի տեսքով

Սկզբում Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի փաստով գործ էր հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որը հետագայում վերաորակավորվել էր: Հիմա 4 մեղադրյալի նկատմամբ դատարանը գործը քննում է 120-րդ հոդվածով, ինչը նշանակում է «առողջությանը կանխամտածված թեթև վնաս հասցնել», իսկ Արարատ Համբարյանի նկատմամբ 118-րդ հոդվածով (առողջությանը կանխամտածված ոչ ծանր վնաս հասցնել):