Փետրվարի 8-ին, Վրաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Վերին լարս անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում 940 բեռնատար է կուտակվել, 60 մարդատար, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս:

Օդերևութաբանական բարդ պայմանների, ուժգին քամու և սահմանափակ տեսանելիության պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից:

Գերատեսչության լրատվությամբ, ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:

Ըստ Ռուսաստանի տարածած տեղեկատվության՝ ռուսական կողմում 940 բեռնատար է կուտակվել, 60 մարդատար, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս: