Ձյան տեղումներից և քամոտ եղանակից հետո Ախալքալաքի մունիցիպալիտետում և ամբողջ Վրաստանում ճանապարհները բաց են, բացառությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհից:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի, գյուղական բոլոր ճանապարհները ներկայումս բաց են, մաքրման աշխատանքներն ավարտվել են երեկ՝ փետրվարի 18-ին: Փարվանայի լեռնանցքով Ախալքալաքից Թբիլիսի տանող ճանապարհը բաց է, բաց է նաեւ Կարծախ գյուղով դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհը:

Այս պահին, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածում գործում է տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելք, քանի որ ձյան առատ տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով ձնահյուսի վտանգի ռիսկը բարձր է: Արդեն հինգերորդ օրն է, ինչ արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ: Ավելի քան երկու հազար բեռնատար սպասում է Վրաստանի տարածքով ճանապարհի բացմանը, որոնք կուտակվել են ռուսական կողմում մաքսակետային մուտքի մոտ՝ Վերին Լարսի անցակետում: