Վրաստանի Ճանապարհային վարչությունից հայտնում են, որ Ստեփանծմինդայով դեպի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
Մերկասառույցի և ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում պահպանվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելքը, – ասվում է հաղորդագրության մեջ։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։