Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի բնակչությունը կրճատվել է երկու անգամ, երկուս ու կես տասնամյակում: Դրա պատճառներից մեկը բնակիչների կարծիքով անասնապահության համար վատ պայմաններն են:

Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ինչն էլ համարվում է նրանց շահույթի միակ աղբյուրը:

Գյուղի արոտավայրերը կազմում է ավելին քան 1000 հա, բայց արոտավայրերի համարյա 50%-ը, չի օգտագործվում, որովհետև արոտավայրերը ծածկված են քարերով և մանրաքարով, և չկա ջուր մոտակայքում:

«Բնակչության թվաքանակը գյուղում նվազել է, համարյա ամեն երրորդ տունը փակ է, մնացել են ընդամենը 66 ընտանիք»,-ասում է Ղաուրմա գյուղի բնակիչ Ռուսլան Մկրտչյանը:

XX դարի 90-ական թվականներին այստեղ ապրում էին ավելի քան 120 ընտանիք: Գյուղի բնակիչները մեկնում են, արտագաղթի ցուցանիշը շատ բարձր է, որովհետև չկա ապագա երեխաների համար, ասում են բնակիչները, չկա պայմաններ անասնապահության համար, այստեղ միայն ֆինանսական դժվարություններ են և աշխատանքային վայրերի բացակայություն:

Բորիս Ղարսլյան