Գոյություն ունեցող լրատվությամբ՝ միջազգային ավիաընկերությունների մի մասը, Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով, Իրանի փոխարեն սկսել են օգտվել Վրաստանի օդային տարածքով:

«Միջանցքը, որն անցնում է Ադրբեջանով և Թուրքմենստանով, ավելի ծանրաբեռնված է հունվարի 9-ի առավոտյան ժամերին, քանի որ շատ ավիաընկերություններ այլևս չեն օգտվում Իրաքի և Իրանի օդային տարածքից»,- տեղեկացնում է Flightradar24 պորտալը:

Քարտեզի վրա երևում է, որ ինքնաթիռները դեպի Եվրոպա թռնելիս օգտվում են Վրաստանի օդային տարածքից։

Մերձավոր արևելքում իրադարձությունների սրման պատճառով, Իրաքի և Իրանի օդային տարածքը օգտագործելուց հրաժարվել են խոշոր ավիաընկերությունները, այդ թվում՝ Lufthansa, Air France, Singapore Airlines և Qantas Airways։