Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վրաստանի ավտոմայրուղիներում մտցվել են սահմանափակումներ:
Ըստ Վրաստանի Ճանապարհների Դեպարտամենտի տեղեկատվության, առատ ձյան և մերկասառույցի պատճառով Ախալցիխե-Նինոծմինդա 90-112 կիլոմետր մայրուղու վրա, որը տանում է Հայաստանի սահման, երթևեկությունը երկու կամ ավելի գլխավոր կամուրջներով ավտոմեքենաների համար ազատ է, այլ տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը թույլատրելի է միայն անվադողերի շղթաների առկայությամբ: Նույնը ռեժիմը սահմանված է Կոդա-Փարծղիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 110-146 կիլոմետր ավտոճանապարհի վրա:
Եղանակային պայմանների վատթարացման հետ կապված Ճանապարհային Դեպարտամենտը կոչ է անում վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով, և հետևել սահմանված ռեժիմներին: