Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ծալկայի շրջանում կողոպուտի և սպանության մեղադրանքով երկու անձ է ձերբակալվել:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քվեմո Քարթլիի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, Ծալկայում կողոպուտի և սպանության մեղադրանքով երկու անձի են ձերբակալել՝ 1979 թվականին ծնված, նախկինում բազմիցս դատապարտված Մ․Շ․-ին և 1993 թվականին ծնված Ն․Բ․-ին։

Կատարված հանցագործությունները նախատեսում են 8-ից 15 տարվա ազատազրկում:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Ծալկայի մունիցիպալիտետի Արծիվան գյուղում, գիշերով մտել են 85-ամյա Ա․Ա․-ի տուն և գումար պահանջել։ Տան տերը փորձել է դիմադրել, սակայն հանցագործներից մեկը բութ առարկայով հարվածել է տանտիրոջ գլխին, որի հետևանքով էլ նա տեղում մահացել է:

Իրավապահները Մ․Շ․-ին Ծալկայում, իսկ Ն․Բ․-ին Ռուսթավում են ձերբակալել։

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով և 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ Հոդվածները նախատեսում են սպանություն և խմբակային կողոպուտ:

Մ․Շ․-ն մեղադրվում է կանխամտածված սպանության և խմբակային կողոպուտի համար, իսկ Ն․Բ․-ն միայն խմբակային կողոպուտի համար։

Աղբյուրը՝ police.ge