Ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի Կախեթի մարզի Սիղնաղիի մունիցիպալիտետի Անաղա գյուղի 20-ամյա բնակչին, որը մեղադրվում է սեփական հոր սպանության մեջ:
Հետաքննության տվյալներով, վիճաբանության ընթացքում, որդին հարբած վիճակում սառը զենքով սպանել է 58 տարեկան հորը:
Գյուղացիների խոսքով, որդին հարբած վիճակում սառը զենքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել հորը: Վերջին շրջանում հաճախ են վիճել, նույնիսկ մի քանի անգամ ոստիկաններ են եկել:
Քրեական գործը հարուցվել է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն կատարելու մեղադրանքով: