Հոկտեմբերի երկուսին դատական գործը հանցագործության թաքցնելու վերաբերյալ, որտեղ դատում են Գանձա գյուղից երեք մեղադրյալների, հերթական անգամ հետաձգեցին: Հերթական անգամ մերժվեցին դատապաշտպանի միջնորդությունները:

Ախալցիխեի շրջանային դատարանում հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին տեղի ունեցավ երրորդ դատական նիստը հանցագործությունը թաքցնելու գործի վերաբերյալ, որ տեղի էր ունեցել 2015-նի հուլիսի 26-ին Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում: Այն ժամանակ սպանվել էր Ռուսաստանում քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը:

Հանցագործության մասնակցության մեջ մեղադրվում են Գանձա գյուղի երեք բնակիչներ. 1989 թվականին ծնված Արմեն Նալբանդյանը, 1982 թվականին ծնված Արմեն Կարապետյանը և 1985 թվականին ծնված Արթուր Իգիթյանը: Մեղադրյալներին պաշտպանում է Մայզեր Բաբլուանին: Հոկտեմբերի 2-ի դատական նիստի դատավորը Մարիկա Չիտաշվիլին էր, մեղադրող կողմին ներկայացնում էր դատախազ Մամուկա Կոմիշվիլին:

Պաշտպանվող կողմը բողոքարկում է, որ դատարանը ուշադրություն է դարձնում մեղադրյալների ցուցմունքներին, որոնք տրվել են խոշտանգումների արդյունքում:

Դատապաշտպանի խոսքով, ձերբակալվածներին կալանքից հետո չեն տարել ոստիկանության Նինոծմինդայի բաժանմունք, այլ տարել են Ախալցիխե, իսկ արձանագրությունները կազմվել են մեկ օր ուշացումով: Պատասխանող կողմը պահանջեց ներկայացնել Նինոծմինդայի և Ախալցիխեի ոստիկանական բաժանմունքների ձայնագրության տեսագրությունները:

Դատախազը իր խոսքում ասաց. իրենք պատասխանել են դատապաշտպանին, որ Նինոծմինդայի բաժանմունքում չկար տեսագրող սարք:

«Դատապաշտպանը ներկայացնում է, թե իբր Նինոծմինդայում կար տեսագրող սարք, որը հանել են, սակայն չկարողացավ բերել ապացույցներ, որ դրանք հանվել են: Իսկ նկարներում, որոնք ներկայացրել է նա, պարզ չէ, ինչ է տեղադրված պատերին»,- պրոցեսի ժամանակ ասաց դատախազ Մամուկա Քոմիշվիլին:

«Եթե իմ պահանջից հինգ օր անց հանել են դրանք, դա չի նշանակում, որ այդտեղ դա չկար»,- ասում է Մայզեր Բաբլուանին:

Մայզեր Բաբլուանի խոսքով, խոշտանգումների տակ Արթուր Իգիթյանին ստիպում էին ստորագրել` դատավճիռ իր դեմ. այսինքն ընդունել այն` ինչ ինքը չի կատարել: «Նալբանդյանը ու Կարապետյանը դիմացան խոշտանգուներին, և իրենց դեմ դատավճիռ չստորագրեցին: Իսկ Իգիթյանի դեմ օգտագործվել են խոշտանգումների բոլոր տեսակները, որ գոյություն ունեն: Իգիթյանին սպառնացել են, որ հաշվեհարդար կտեսնեն ընտանիքի հետ, դրա համար էլ նա ստորագրել է: Դատարանը հենվում է այդ ցուցմունքի վրա»,-ասում է Մայզեր Բաբլուանին:

Դատական պրոցեսի ժամանակ դատախազ Մամուկա Քոմիշվիլին պահանջեց հետաձգել դատը մինչև հոկտեմբերի 12-ը, որպեսզի կողմերը նախապատրաստեն իրենց խոսքերը: Դրանից հետո կսկսվեն մեղադրող ու պաշտպանող կողմերի ապացույցների հետազոտությունը:

Բայց դատապաշտպանի խոսքով, պաշտպանող կողմին զրկել են պայքարելու հնարավորությունից, բայց նա համոզված է, որ իրենք կապացուցեն:

«Պետք է գան մարդիկ, ովքեր կալանել են, խոշտանգել, իմ պաշտպանության տակ գտնվողները պետք է բացահայտեն նրանց: Ով էր նրանց վիրավորում` ելնելով ազգային պատկանելությունից, ով էր վախեցնում զենքով, որպեսզի տային ցուցմունք: Հագցնում էին պոլիէթիլենային տոպրակ ու պարզապես խեղդում էին, որպեսզի ստեղծեին առասպել, որ նրանք գիտեին հանգուցյալ Հակոբյանի սպանության մասին: Իգիթյանը արդեն հրաժարվել է իր ցուցմունքներից: Ցուցմունքից հրաժարումը օգոստոսի 10-ից դրված է դատավորի սեղանին: Չնայած դրան` նրանք գրեցին իրենց մեղադրական եզրակացությունը և հանձնեցին դատարան»,- ասում է դատապաշտպանը:

Այս գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին:

Շուշան Շիրինյան