Այսօր, Խանդո տանող ճանապարհի և Արագվա մայրուղու խաչմերուկում, այն վայրում, որտեղ մեկ տարի առաջ, հրազենային վերքից սպանվել էր քրեական հեղինակություն` Սարգիս Հակոբյանը, տեղադրվեց խաչքար նվիրված նրա հիշատակին:
Խաչքարի բացմանը ներկա էին հարազատները, գյուղացիները, ընկերները: Քահանա Տեր Եղիշե Հարությունյանը օրհնեց խաչքարը և խնկարկեց այն: Որից հետո հանգուցյալի հարազատներն ու ընկերները մոմեր վառեցին խաչքարի մոտ:
Խաչքարը պատրաստել էր խաչքարագործ, Խանդո գյուղի բնակիչ՝ Սոս Հակոբյանը, Սարգիս Հակոբյանի հարազատների խնդրանքով:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, 2015 թ. հուլիսի 26-ին, հրազենային զենքով սպանվել էր Ռուսաստանում քրեական հեղինակություն՝ Սարգիս Հակոբյանը: Այս միջադեպի հիման վրա հարուցվել էր քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հիման վրա (կանխամտածված սպանություն):
2015 թ.-ի հուլիս 31-ին, Սամցխե-Ջավախքի Ներքին գործերի նախարարության գլխավոր շրջանային ղեկավարության աշխատակիցների օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել էին Արթուր Իգիթյանը, Արմեն Կարապետյանը և Արմեն Նալբանդյանը, ովքեր մեղադրվում էին Սարգիս Հակոբյանի սպանության գործով «հանցագործությունը թաքցնելու» մեջ:
Ախալցխայի դատարանը 2016թ.-ի ապրիլի 7-ին արդարացրեց նրանց և մեղադրանքը թաքցնելու մեջ մեղադրվողներ` Արմեն Նալբանդյանը, Արմեն Կարապետյանը և Արթուր Իգիթյանը ազատ արձակվեցին հենց դատարանի դահլիճից:
Սպանված Սարգիս Հակոբյանի հարազատները դատարանի որոշման հետ համաձայն չեն և դատարանի որոշումը բողոքարկել են վերաքննիչ դատարանում:
Շուշան Շիրինյան