«Ես չեմ սպասում, որ իմ աշխատասենյակի դուռը փակելու են, եթե փակեն, այդ ժամանակ էլ ադեկվատ պատասխան կտամ», – ասում է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը: Նրա խոսքերով, ոչ ոք իրավունք չունի իր քվեի համար, իր աշխատասենյակի դուռը փակել:

Արդեն երկու օր է ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Ախալքալաքի քաղաքապետարանում: Տեղում մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացվել:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում վստահեցրեց, որ ինքը տանն է և գնահատական կտա միայն ընդդիմության գործողություններից հետո:

«Ես տանն եմ, շատ սպասում եմ, թե ով է գալու ու կողպելու իմ աշխատասենյակի դուռը, հետո գնահատական կտամ: Ես չեմ սպասում, որ իմ դուռը փակելու են, եթե փակեն, այդ ժամանակ ադեկվատ պատասխան կտամ: Ես այդպես եմ մտածում, այդպես եմ քվեարկել, եթե փակելու են իմ աշխատասենյակի դուռը իմ քվեի համար, էլ ի՞նչ ասեմ», – ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը:

Ինչո՞ւ է պատգամավոր Սամվել Մանուկյանը ձեռնպահ մնացել

Նշենք, որ Վրաստանի միավորված ընդդիմության ու քաղաքացիական ակտիվիստները համատեղ բողոքի ակցիաներ են իրականացնում: Նրանք կողպեքներ են կախում Խորհրդարանի ու կառավարության մուտքերի մոտ՝ ի նշան օրենսդիր ու գործադիր կառույցների անգործության։