Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանն Ախալքալաքում հայտարարում է մասնագիտական կրթության ծրագրերի ընդունելության մասին:
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաշենքում, 2020 թվականից գործում է «Մաքսային գործ» մասնագիտական ծրագիրը։ Այժմ հայտարարվել է հետևյալ 5 ծրագրերի ընդունելությունը.
-
- 1. Հաշվապահական հաշվառում — հինգերորդ մակարդակ (բարձրագույն), 20 տեղ
- 2. Մաքսային գործ — հինգերորդ մակարդակ (բարձրագույն, 6 տեղ
- 3. Այգեբան — երրորդ մակարդակ (հիմնական), 20 տեղ
- 4. Համակարգչային ցանց և համակարգեր — չորրորդ մակարդակ (միջին), (լիարժեք ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար) 20 տեղ
- 5. Համակարգչային ցանց և համակարգեր — չորրորդ մակարդակ (միջանկյալ), (միայն միջնակարգ կրթություն ունեցող դիմորդների համար համար), 20 տեղ
- 6. Անտառային տնտեսություն — չորրորդ մակարդակ (միջանկյալ), (լիարժեք ընդհանուր կրթություն ունեցող դիմորդների համար), 20 տեղ
- 7. Անտառային տնտեսություն — չորրորդ մակարդակ (միջանկյալ), (միայն միջնակարգ կրթություն ունեցող դիմորդների համար), 20 տեղ
- 8. Էլեկտրագործ — չորրորդ մակարդակ (միջնակարգ), (լրիվ ընդհանուր կրթություն ունեցող դիմորդների համար), 15 տեղ
- 9. Էլեկտրագործ — չորրորդ մակարդակ (միջնակարգ), (միայն միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար), 15 տեղ
Հինգերորդ մակարդակի մասնագիտական ծրագրերում սովորել ցանկացողներից պահանջվում է թեստային քննություն հանձնել քննական կենտրոններում, որոշ ծրագրերում նաև լրացուցիչ հարցազրույց կանցկացվի:
Երրորդ և չորրորդ մակարդակի մասնագիտական կրթության ծրագրերում ուսուցման համար դիմորդների ընտրությունն իրականացվելու է համալսարանի կողմից:
Ընտրության ամսաթվերը և գնահատման մեթոդները կուղարկվեն գրանցվելու ժամանակ դիմորդի կողմից նշված էլեկտրոնային հասցեին։
Այն դիմորդները, ովքեր մասնագիտական կրթական ծրագրում ընդունելության քննությունը հանձնել են ռուսերեն, ադրբեջաներեն կամ հայերեն լեզուներով ուսուցումը կսկսեն վրացերենի մոդուլից (վրաց լեզու A2, վրաց լեզու B1)
Գրանցվելու համար հարկավոր է այցելել www.vet.emis.ge կայքը:
Մասնագիտական ծրագրերում ընդունելության գրանցման վերջնաժամկետն է` 20.08.2021թ: