Օգոստոսից Ախալքալաքի շրջանի Կարծախ, Կումուրդո և Սուլդա գյուղերում կանցկացվեն հոգեբանական անվճար խորհրդատվություններ: Բացի այս 3 գյուղերից շրջանի մնացած բնակավայրերի բնակիչները նույնպես հնարավորություն կունենան ստանալ անճար, անհատական հօգեբանական աջակցություն՝ կապվելով հոգեբանի հետ օգոստոս ամսվա ընթացքում:
Վերոնշյալ գյուղերում խորհրդատվության ժամանակացույցը հետևյալն է.
Անվճար խորհրդատվությունները կանցկացնի Ալլա Ավետիսովան: Նա սովորել է Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի Պատմության բաժնում, որպես երկրորդ մասնագիտություն ընտրելով հոգեբանությունը, ապա հաջողությամբ անցելով վերապատրաստման կարևոր փուլերը։ Ալլան սկսել է իր աշխատանքը հոգեբանի մասնագիտությամբ Ախալքալաքում։ Բայց մեծ ծախսերի պատճառով, Ալլան ստիպված է եղել վերադառնալ Թբիլիսի և շարունակել նույն մասնագիտությամբ աշխատել։
«Ինձ երկրորդ մասնագիտությունն ավելի գրավեց։ Տեսա, որ շատ երեխաներ խնդիրներ ունեն, մասնավորապես, խոսքի մեկնարկի և զարգացման, ինչպես նաև հաղորդակցության, սոցիալական հարմարվողական հմտությունների և որոշեցի շարունակել աշխատել այս մասնագիտությամբ, քանի որ գիտեի շատերն ունեն օգնության կարիք», – պատմում է Ալլան:
Այս տարի ամառային արձակուրդներն Ալլան որոշել է մարդկանց օգնել՝ այս անգամ հնարավորություն տալով Ախալքալաքի բնակիչներին։
«Ամառային արձակուրդները որոշեցի օգտակար անցկացնել և այցելել Ախալքալաքի գյուղեր։ Որոշ չափով ծանոթ եմ միջավայրին և Ախալքալաքն ինձ համար շատ կարեւոր է, հենց որ ազատ ժամանակ և հնարավորություն եմ ունենում անմիջապես գալիս եմ ձեզ մոտ», – նշում է նա:
Հոգեբանական անվճար խորհրդատվություն կարող են ստանալ բոլորը, բայց թիրախային խմբում ծնողներն են լինելու։
«Օգնել նրանց դեռ փոքր տարիքից սկսել երեխայի ճիշտ դաստիրակումը։ Հարկ եղած դեպքում կայցելեմ նաև նրանց տներ։ Ամեն դեպքում բացի նշված գյուղերից, օգնություն ստանալու համար ինձ կարող է դիմել շրջանի ցանկացած բնակիչ», – ասում է հոգեբան Ալլա Ավետիսովան։
Մեր զրուցակիցը նաեւ նշում է՝ եթե Ախալքալաքում գոնե տարրական պայմաններ լինեն, ապա ինքը պատրաստ է մնալ ու շարունակել աշխատել այստեղ։
«Ճիշտն ասած, եթե ես ունենայի մի տեղ, որտեղ կարող էի հաստատվել և աշխատել։ Նվազագույն ֆինանսական աջակցություն լիներ երեխաներին անհրաժեշտ իրեր գնելու համար (գոնե այնպիսի տարրական բաներ, ինչպիսիք են գրքերը, թղթերը, մատիտները, ներկերը և այլն), ապա ես կաշխատեի Ախալքալաքում և կծառայեի երեխաներին», – եզրափակում է նա:
Ալլա Ավետիսովայի հետ կապվելու և անվճար հոգեբանական օգնություն ստանալու համար կարող եք զանգահարել +995 568421384 հեռախոսահամարով: