2019 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով, վրացական կոմերցիոն բանկերը 193.3 միլիոն լարի չափով ունեցվածք իրենց տիրապետության տակ են առել ժամկետանց վարկերի մարման դիմաց։ 2018 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 155,3 միլիոն լարի:

Հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ ունեցվածք ստացել է «Վրաստան բանկը»` 83,3 միլիոն լարի, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 62.4 միլիոն:

Երկրորդ տեղում Թի-Բի-Սի բանկն է, որը երրորդ եռամսյակում ստացել է շարժական և անշարժ գույք՝ 24.4 միլիոն լարիի չափով, իսկ նախորդ տարի՝ 26,8 միլիոն:

Երրորդ տեղը զբաղեցնում է «Բազիսբանկ»-ը` 12,7 միլիոն (8,9 միլիոն), չորրորդը՝ «Վի-Թի-Բի Վրաստան»-ը՝ 9,1 միլիոն լարի, իսկ անցյալ տարի՝ 8,9 միլիոն: