Վրաստանի ներքին գործերի փոխնախարարի հայտարարությամբ, Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում տարբեր իրավախախտումների համար ձերբակալվել է ակցիայի 305 մասնակից:
«Խորհրդարանի շենք ներխուժումը կանխելու, հասարակական կարգը վերականգնելու, գործողություննեը իրավական դաշտ վերադարձնելու և ոստիկանների վրա հարձակումները կանխելու նպատակով ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ, ոչ մահաբեր միջոցներ և ջրցան»,- այսօր հրավիրված ճեպազրույցին հայտարարել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Բորցավաձեն:
Ինչպես նշել է փոխնախարարը, ակցիայի ընթացքում և հաջորդող ժամանակահատվածում վնասվածքներ են ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ իրավապաշտպանները: Ոչնչացվել է ոստիկանական տեխնիկա:
ՆԳ նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով: