«Ուժը միասնության» մեջ է շարժումը, որը միավորում է տասը ընդդիմադիր քաղաքական կուսակցություն, միասնական ազգային շարժման գլխավորությամբ, որպես նախագահի թեկնածու առաջադրում է նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին:
Վաշաձեի առաջադրումը կայացավ Քութայիսիում, Բագրատի տաճարի մոտ, բաց երկնքի տակ:
Ըստ Գրիգոլ Վաշաձեի, «Վրաստանի ազգային բյուրոյի նպատակը եղել է և լինելու է պետության արագ տնտեսական զարգացման վերսկսումը` իրական առաջընթացով, իրական հավասարությամբ և արդարությամբ»:
Նա գտնում է, որ տասը ընդդիմադիր կուսակցությունների միավորումն «Ուժը միասնության» մեջ շարժումը դա «ազգային կոնսենսուսի առաջին քայլն է»:
«Ուժը միասնության մեջ» շարժումը միավորում է «Միասնական ազգային շարժումը» և ինը ոչ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում` «Նոր Վրաստանի համար», «Ծառայիր Վրաստանին», «Ազգային ժողովրդավարական-կուսակցություն», «Պետությունը ժողովրդի համար», «Քրիստոնեական-պահպանողական կուսակցություն», «Քաղաքացիական դաշինք հանուն ազատության», «Նոր Վրաստան», «Վրաստանն առաջնորդների թվում» և «Վրաստանի եվրոպական դեմոկրատները»:
Մի քանի ընդդիմադիր առաջնորդներ արդեն հայտարարել են, որ պատրաստվում են առաջադրվել հոկտեմբերի նախագահական ընտրություններին: Նրանց թվում են` Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, «Միավորված Վրաստան` Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն և «Գիրչի» նոր քաղաքական կենտրոնի ղեկավար Զուրաբ Ջափարիձեն:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, իշխող կուսակցությունը ամառվա վերջում կհրապարակի իր նախագահի թեկնածուին: Ինչ վերաբերում է գործող նախագահին, թե նա երկրորդ ժամկետով առաջադրվելու է, թե՝ ոչ, Գիորգի Մարգվելաշվիլին դեռ որոշում չի կայացրել: