«Նինոծմինդայի մանկապարտեզների միության տնօրեն Նարինե Գինոսյանը և նրա հաշվապահ Անժելիկա Փութուլյանը մեղադրվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, ինչը նկատի ունի ապօրինի սեփականացում և յուրացում։ Այսօր Նարինե Գինոսյանին ազատ են արձակել 5 000-լարի վճարի դիմաց, սակայն երկու օր է, ինչ միտումնավոր կերպով մասնակցություն է ցուցաբերում այն կեղտոտ գործերին, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ Նինոծմինդայում Ազգային շարժման կողմից ընթանում են իմ դեմ», – ասվում է Հենզել Մկոյանի տարածած արտակարգ հայտարարությունում։

«Այն զզվելի մեղադրանքին ի պատասխան, իբր թե Նարինե Գինոսյանի հանդեպ որոշ հետաքրքրություն եմ ունեցել, ուզում եմ հասարակությանը ծանոթացնել իրադարձությունների զարգացման ժամանակացույցին․

Գինոսյանի կողմից մանկապարտեզներին պատկանելիք գումարի հափշտակման հետ կապված հարցեր առաջացել էին դեռևս 2016 թվականին։ Նրա գործունեությունն ուսումնասիրել էր աուդիտի ծառայությունը և բացահայտել մի քանի խախտում։

Մասնավորապես՝ գրենական պիտույքների ավելի թանկ ձեռքբերում, քան այն սահմանված էր պաշտոնական փաստաթղթերում։ Ինչպես նաև սննդամթերքի, այդ թվում հացի ձեռքբերման համար ավել գումար: Յուրացում երեխաների համար այնպիսի կարևոր սննդամթերքի, ինչպիսին է ձուկը։ Ինչպես հաստատում են ծնողներն ու խոհարարները, մանկապարտեզի սաներն անընդհատ միատեսակ սնունդ էին ստացել, իսկ ձուկ, որը ըստ փաստաթղթերի, Գինոսյանը մեծ քանակությամբ գնում էր, ընդհանրապես չի եղել։

Աուդիտի ծառայությունն ուսումնասիրության ավարտից հետո այս գործը Վրաստանի գլխավոր դատախազությանը հանձնեց և Գինոսյանին ներկայացվեց համապատասխան մեղադրանք։

Բացի այդ, գոյություն ունեն ուղղակի ապացույցներ, տեսագրությունների տեսքով, այն մասին, թե ինչպես է Նարինե Գինոսյանը օտար մարդկանց տալիս միայն աշխատանքային տրանսպորտի օգտագործման համար հատկացված վառելիքի այսպես կոչված չիպեր։ Այսինքն, այս տիկինը բյուջետային միջոցներն օգտագործում է անձնական և իր ընկերների անձնական օգտագործման համար, ինչը նույնպես պարունակում է հանցանքի նշաններ և այս ապացույցն արձանագրել է «Ռոմպետրոլի» բենզալցակայանի տեսախցիկներից մեկը։

Ուզում եմ խնդրանքով դիմել «Ռոմպետրոլի» ղեկավարին, հանրայնացնել այս կադրերը, որոնք իմ կողմից անպայման կհանձնվեն համապատասխան մարմիններին։ Նաև ուզում եմ տեղեկացնել հասարակությանը, որ տեղեկություն ունեմ «Ազգային շարժման» երկու ղեկավարի մասին, ովքեր արդեն հանդիպումներ են անցկացրել Գինոսյանի հետ և այս գործին քաղաքական երանգ տալու համար, նրան իմ դեմ կեղտոտ մեղադրանքների առաջադրում են խորհուրդ տվել։ Դիմում եմ այս կուսակցության առաջնորդներին. վերջացնեն իրենց կեղտոտ գործողություններում երեխաների գումարի սեփականացումն ու օգտագործումն իմ դեմ, հակառակ դեպքում, կհանրայնացնեմ այս ղեկավարների ազգերը և Նարինե Գինոսյանի հետ միասին, այս մարդկանց դեմ հայց կներկայացնեմ, իմ արժանիքներն ու պատիվը վիրավորող գործողությունների պատճառով», – ասված է հայտարարությունում։